«Չեմ պատրաստվում առաջադրվել ևս մեկ ժամկետով»․ Էրդողան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել ևս մեկ ժամկետով՝ միաժամանակ ընդգծելով երկրի համար նոր սահմանադրության անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։ «Ես չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրել իմ թեկնածությունը», - ասել է Էրդողանը։ «Մենք միայն մտահոգված ենք նրանով, թե ինչպես կարող ենք բարելավել մեր երկրի հեղինակությունը։ Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում է։ Մենք ապրում ենք նոր դարաշրջանում։ Այսքան արագ փոփոխվող աշխարհում հնարավո՞ր է ինչ–որ բանի հասնել այնպիսի սահմանադրությամբ, որը ստեղծվել է հին Թուրքիայում հեղաշրջման պայմաններում և որը դեռևս պահպանում է հեղաշրջման մտածելակերպը։ Թուրքիան այլևս չի կարող շարժվել դեպի ապագա այդ սահմանադրությամբ։ Հիմա մեզ անհրաժեշտ է քաղաքացիական անձանց, այլ ոչ թե դավադիրների կողմից առաջարկված սահմանադրություն», – նշել է Էրդողանը: |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
