«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության վտանգը պահպանվում է»․ Ռուբիո
![]() Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Վաշինգթոնը փորձում է կանխել այն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման վրա։ Այնտեղ առկա է հակամարտության իրական վտանգ, որը մենք փորձում ենք կանխել», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ռուբիոն հավելել է, որ Վաշինգթոնը ոչ միայն փորձում է կանխել հնարավոր հակամարտությունը, այլև զբաղվում է բանտարկյալների և Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։ «Իրականությունն այն է, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այն երկրների հետ, որոնք շատ դեպքերում իդեալական մոդել չունեն, բայց մենք պետք է գործ ունենանք նրանց հետ մեր ազգային շահերի համար և պետք է կարողանանք հավասարակշռել այդ ամենը՝ մեր ազգային շահերը և դիվանագիտությունը», - ընդգծել է Ռուբիոն։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
