Իրանական և ամերիկյան կողմերի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին
![]() Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորելու համար իրանական և ամերիկյան կողմերի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում։ Բաղայիի խոսքով՝ Օմանն առաջարկել է հաջորդ փուլն անցկացնել «ուրբաթ (մայիսի 23-ին - խմբ.) Իտալիայի մայրաքաղաքում», և Իսլամական Հանրապետությունը «համաձայնվել է այս առաջարկի հետ»։ Նա հավելել է, որ իրանցի բանակցողները շարունակում են «վճռականորեն պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը»։ Ավելի վաղ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել էր Իրանի և ԱՄՆ-ի միջև մայիսի 23-ին կայանալիք բանակցությունների հինգերորդ փուլի մասին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների չորս փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը և չորրորդը՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին՝ կրկին Օմանի մայրաքաղաքում։ Խորհրդակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
