ԱՄՆ-ն վերանայում է «Թալիբան»-ի կարգավիճակը` որպես ահաբեկչական կազմակերպություն
![]() ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Աֆղանստանը կառավարող «Թալիբան» շարժման կարգավիճակը ներկայում վերանայվում է։ Նրա խոսքով՝ սա կապված է Աֆղանստանից ամերիկացիների ազատ արձակման հետ։ «Ես կարծում եմ, որ այս կարգավիճակն այժմ կրկին վերանայվում է, քանի որ, ինչպես գիտեք, վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք որոշակի հաջողությունների ենք հասել որոշ ձերբակալված ամերիկացիների ազատ արձակման հարցում»,- ասել է Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ: «Մենք մի շարք որոշումներ ունենք նրանց ընդգրկման վերաբերյալ, որոնք, ի վերջո, հիմնված կլինեն Աֆղանստանի նկատմամբ մեր ապագա քաղաքականության վերաբերյալ ամբողջական մոտեցման վրա։ Մենք հստակ պատկերացում ունենք, թե ովքեր են նրանք և ինչ են արել անցյալում։ Մենք կցանկանայինք տեսնել նրանցից ավելի մեծ համագործակցություն «Ալ-Քաիդայի» և երկրի այլ տարրերի դեմ պայքարում, որոնց մենք կցանկանայինք տեսնել՝ որպես պայքարի թիրախներ։ Այսպիսով, կարծում եմ, որ սա այն գործիքների մի մասն է, որն ունի նախագահը որպես լծակ՝ նրանց կողմից համագործակցությունը ընդլայնելու համար», - ավելացրել է նա։ Շարժումն այժմ Միացյալ Նահանգներում ունի «Հատուկ նշանակված գլոբալ ահաբեկչի» (SDGT) կարգավիճակ։ վերագրվում է համաշխարհային մակարդակով ահաբեկչական գործունեության հետ կապված կազմակերպություններին, ինչը ենթադրում է ավելի լայն պատժամիջոցներ։ Մարտին ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարեցին Աֆղանստանի հետ բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ի քաղաքացի Ջորջ Գլեզմանի ազատ արձակման մասին։ Ամերիկացին ձերբակալվել էր երկրի հետախուզական ծառայությունների կողմից 2022 թվականի դեկտեմբերին։ Հունվարին Աֆղանստանը գերիների փոխանակման շրջանակներում ազատ արձակեց ԱՄՆ-ի ևս երկու քաղաքացիների։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
