ԱՄՆ-ն պաշտոնապես ընդունել է Կատարի կողմից Թրամփին նվիրված «թռչող պալատը»
![]() ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես ընդունել է Կատարի թագավորական ընտանիքի կողմից նախագահ Դոնալդ Թրամփին նվիրաբերված Boeing 747 ինքնաթիռը։ Այս մասին գրում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շոն Փարնելին։ Նա ասել է, որ ինքնաթիռն ընդունվել է «դաշնային բոլոր կանոններին և կանոնակարգերին համապատասխան»։ NYT-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ընդունում է, որ նվիրաբերված Boeing 747-ը որպես Air Force One օգտագործելու համար անհրաժեշտ կլինի անցկացնել ինքնաթիռի լայնածավալ անվտանգության ստուգում, ինչպես նաև դրա էական փոփոխություն։ «Պաշտպանության նախարարությունը կաշխատի ապահովել, որ Միացյալ Նահանգների նախագահին տեղափոխելու համար օգտագործվող ինքնաթիռի համար բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցառումները և ֆունկցիոնալ պահանջները պահպանվեն»,- ասել է Փարնելը։ Մայիսի 11-ին ABC News-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Կատարի թագավորական ընտանիքը պլանավորում է ամերիկացի առաջնորդին նվիրել «թռչող պալատ», որը կարող է լինել ամենաթանկ նվերներից մեկը, որը Միացյալ Նահանգները երբևէ ստացել է օտար երկրից։ Մասնագետներն ինքնաթիռի արժեքը գնահատել են 400 միլիոն դոլար՝ չհաշված ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մասնագետների կողմից հնարավոր տեղադրման լրացուցիչ սարքավորումները։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
