«Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի». Էրդողան
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայում անցկացվող՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Նա, անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, այդ տարածաշրջանը որակել է ռազմավարական կարևորություն ունեցող: «Մեր թյուրքական աշխարհի համար ռազմավարական կարևորություն ունեցող Կովկասում ընթացող զարգացումներին ուշադիր հետևում ենք»,- նրա խոսքերն է մեջբերում «Էրմենիհաբեր»-ը: Բացի այդ, նա գոհունակություն է հայտնել, որ Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում։ «Եթե հնարավոր լինի երկու երկրների միջև մնայուն խաղաղություն հաստատել, իրավիճակն, անկասկած, իր հետ բազմաթիվ հնարավորություններ է բերելու մեր թյուրքական աշխարհի համար»,- հավելել է նա: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
