«Կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքագծի ցանկացած փոփոխության»․ ՀՀ ԱՆ
459
Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 16:48
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջի հրապարակումը․ «Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ ▪️ հոգեկան առողջության ախտաբանություններ, ▪️ վարքային խանգարումներ, ▪️ հետսթրեսային խանգարումներ, ▪️ ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, ▪️ «ժամանակակից» լինելու ձգտում, ▪️ ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքագծի ցանկացած փոփոխության՝ ? տրամադրության հաճախակի տատանումներ՝ առանց հիմնավոր պատճառների, ? հիշողության և ուշադրության վատթարացում, կենտրոնացման դժվարություն, ? ուսման մեջ թերացում, ? դյուրագրգռություն, ագրեսիվություն, կոնֆլիկտային վարք, ? մշտական հոգնածության զգացում, ? ցերեկային քնկոտություն, գիշերային անքնություն, ? պարփակվածություն, անտարբերություն ինքն իր անձի, հարազատների, ընկերների, նախկինում սիրելի զբաղմունքների նկատմամբ, ? ընկերական շրջապատի փոխարինում՝ «նոր կասկածելի» վարքագծով ընկերներով, ? գումարի մշտական պահանջներ, չհիմնավորված ծախսեր, ? հաճախակի գաղտնի հեռախոսազանգեր: Ֆիզիոլոգիական ախտանշաններ՝ ? մաշկի և տեսանելի լորձաթաղանթների արտահայտված գունատություն կամ կարմրություն, ? լայնացած կամ խիստ նեղացած բբեր, կարմրած աչքեր, ? տագնապային կամ սառած հայացք, ? չփոխկապակցված, դանդաղացած կամ արագացված խոսք, ? ախորժակի կորուստ, քաշի կորուստ, ? քրոնիկ հազ, ? շարժումների կոորդինացման դժվարություն։ Թմրամիջոցների գործածումը վնաս է հասցնում բոլոր օրգան-համակարգերին՝ ❗️ նյարդային համակարգի խանգարումներ՝ ինտելեկտի նվազում, թուլամտություն, ծանր փսիխոզներ, հոգեկան ոլորտի այլ խանգարումներ, ❗️ սիրտ-անոթային համակարգի խանգարումներ՝ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում, առիթմիաներ, ❗️ ստամոքս-աղիքային տրակտի գործունեության խանգարումներ, ❗️ վերարտադրողական և սեռական համակարգի գործունեության խանգարումներ՝ պայմանավորված սեռական հորմոնների նորմից շեղումներով»։