«ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը». Լավրով
![]() ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։ Սերգեյ Լավրովն առանձնապես կարևորել է ՌԴ-ի և ՀՀ-ի համագործակցությունն անվտանգության ոլորտում։ «Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության ապահովմանը»,- նշել է Լավրովը։ Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Լավրովն ասել է․ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման մեջ, որի համար ամուր հիմք ենք համարում ՌԴ-ի, Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կնքված եռակողմ համաձայնությունները՝ 2020, 2022 թվականներին, ողջունում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գործընթացը և պատրաստ ենք նպաստել այդ փաստաթղթի վերջնական ստորագրման հետ կապված բոլոր հարցերի լուծմանը»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
