Երևան`   +25 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«ՀՀ-ն մտադիր է շարունակել ՌԴ-ի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով»․ Արարատ Միրզոյան

553
Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 11:56
«ՀՀ-ն մտադիր է շարունակել ՌԴ-ի հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով»․ Արարատ Միրզոյան

Հայաստանը մտադիր է շարունակել Ռուսաստանի Դաշնության հետ երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով փոխգործակցությունը շարունակվում է»,- նշել է Միրզոյանը։

ՀՀ արտգործնախարարը ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության համատեքստում կարևորել է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացումը։