Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան Իսրայելին սպառնացել են պատժամիջոցներով
![]() Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան քննադատել են Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնումը Գազայի հատվածում և սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում. «Մենք անտարբեր չենք մնա, մինչ Նեթանյահուի կառավարությունը շարունակում է այս անպատվաբեր գործողությունները։ Եթե Իսրայելը չդադարեցնի իր ռազմական հարձակումը և չվերացնի մարդասիրական օգնության սահմանափակումները, մենք կձեռնարկենք կոնկրետ պատասխան գործողություններ»։ Երեք երկրները Նեթանյահուի՝ Գազայի հատված սահմանափակ սննդամթերքի մատակարարումը թույլատրելու որոշումը որակել են «անբավարար»՝ ընդգծելով, որ «մարդկային տառապանքները Գազայի հատվածում անտանելի են»։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Արևմտյան ափին անօրինական բնակավայրերի շինարարությունը։ «Մենք հետ չենք կանգնի հետագա միջոցներ ձեռնարկելուց, այդ թվում՝ թիրախային պատժամիջոցներ»,- հայտարարել են Լոնդոնը, Փարիզը և Օտտավան։ Հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ին կոչ է արվում ազատ արձակել իսրայելցի պատանդներին։ Այն ընդգծում է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Կանադան միշտ աջակցել են Իսրայելի՝ ահաբեկչության դեմ պայքարելու իրավունքին, սակայն ներկայիս սրացումը «լիովին անհամաչափ է»։ Հաղորդվում է նաև, որ Մեծ Բրիտանիան դադարեցրել է ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններն Իսրայելի հետ։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
