ԵՄ-ն կֆինանսավորի «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը
![]() Եվրոպական Միությունը իր բյուջեից 5,5 միլիոն եվրո է հատկացրել «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը ԵՄ-ին հարակից տարածաշրջաններում՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասն արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ ֆինանսավորումը կարճաժամկետ է, և հիմա ԵՄ երկրները պետք է համաձայնության գան երկարաժամկետ աջակցության շուրջ։ «ԵՄ-ն հանձնառու է ապահովել, որ «Ազատություն» ռադիոկայանը շարունակի գործել ԵՄ հարևան երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում»,- հավելել է նա։ Ավելի վաղ Միացյալ Նահանգներում նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր՝ կրճատելու «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը վերահսկող Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) գործունեությունը։ USAGM-ը հայտարարեց, որ դադարեցնում է մեդիա կորպորացիայի ֆինանսավորումը։ Դրանից հետո ԵՄ-ն սկսեց ուսումնասիրել «Ազատություն» ռադիոկայանին աջակցությունն ստանձնելու հնարավորությունը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
