«Ստատուս քվոն չի փոխվել». Ուկրաինան արձագանքել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին
![]() Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցից հետո ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության ջանքերում ստատուս քվոն չի փոխվել։ Պոդոլյակի խոսքով՝ մայիսի 19-ին Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը հրաժարվել է համաձայնել հրադադարին և փոխարենը հայտարարել «հուշագրի» շուրջ բանակցելու պատրաստակամության մասին՝ կապված «հնարավոր խաղաղության ապագա պայմանագրի հետ»։ «Ցավոք, Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո ստատուս քվոն չի փոխվել»,- X-ում գրել է Պոդոլյակը՝ հավելելով, որ Ուկրաինան շարունակում է առաջարկել անհապաղ և անվերապահ հրադադար, և Եվրոպան լիովին աջակցում է այս քայլին։ Պոդոլյակը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ գլոբալ միջնորդ՝ հավատալով, որ Ռուսաստանը կբանակցի հանուն բիզնեսի և ռազմավարական շահերի։ Միևնույն ժամանակ, պատերազմը շարունակելու իր պատրաստակամության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
