«ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում, եվրոպական երկրները՝ պատերազմ»․ Ռուբիո
1043
Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ., 11:28
![]() Եվրոպական երկրները պատերազմի կոչ են անում, մինչդեռ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում, Fox News-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ռուբիոն պատմել է Հռոմի պապի երդմնակալության միջոցառումներին մասնակցելու համար Հռոմ կատարած իր ուղևորության մասին, որտեղ զրուցել էր կարդինալների հետ։ «Կարդինալներից մեկը, որի հետ ես հանդիպեցի, ասել էր՝ «մեզ համար շատ անսովոր է, որ ԱՄՆ նախագահը խաղաղություն է ուզում, իսկ որոշ եվրոպացիներ անընդհատ ռազմական գործողությունների կոչեր են անում, կարծես աշխարհը գլխիվայր շրջված լինի»,- ասել է Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Թրամփը չի ձգտում պաշտպանությանը մեծ ծախսեր հատկացնել, այլ նախընտրում է այդ գումարը ներդնել տնտեսական զարգացման մեջ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
