«Ուկրաինան չի ընդունի Ռուսաստանի վերջնագրերը»․ Զելենսկի
![]() Ուկրաինան չի ընդունի «ռուսական վերջնագրերը» և դուրս չի բերի զորքերը ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Զապորոժյեից և Խերսոնի մարզերից, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո, որը հաջորդել էր Պուտին-Թրամփ հեռախոսազրույցին, հայտնում է ТСН-ը։ Զելենսկին նշել է նաև, որ Ուկրաինան չի պատրաստվում հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրությունից։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ մայիսի 16-ին Ստամբուլում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների ժամանակ ռուսական կողմն առաջ էր քաշել «խիստ պահանջներ», այդ թվում՝ Ղրիմը, ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, ինչպես նաև Զապորոժյեի և Խերսոնի մարզերը որպես ռուսական տարածք ճանաչելը։ Գործակալության տվյալներով, Մոսկվան հայտնել էր նաև իր պատրաստակամությունը՝ համաձայնել հրադադարին, եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը վերջին չորս շրջաններից։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
