«Ուկրաինան գոհ չէ Ստամբուլի բանակցություններից»․ Պոդոլյակ
![]() Ուկրաինան գոհ չէ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցություններից։ Այս մասին Rzeczpospolita-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Մենք գոհ չենք Ստամբուլում կայացած բանակցություններից»,- ընդգծել է նա։ Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինայում իրական խաղաղության բանակցությունները հնարավոր են միայն հրադադարից հետո։ Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Ստամբուլում տեղի են ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները։ Ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ Մոսկվան «բավարարված է» բանակցություններից։ Կողմերը համաձայնության են եկել ներկայացնել հակամարտության կարգավորման իրենց տեսլականը, ինչպես նաև գերիների փոխանակում իրականացնել՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
