Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան սպառնացել են Իսրայելին
![]() Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան հայտարարել են Իսրայելի դեմ «կոնկրետ միջոցներ» ձեռնարկելու պատրաստակամության մասին, եթե վերջինը չդադարեցնի մարտական գործողությունները Գազայի հատվածում և չվերացնի անկլավի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրման սահմանափակումները։ Այս մասին ասվում է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ Նրանք նշեցին, որ չեն «լուռ մնա, քանի որ [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուի կառավարությունը շարունակում է իր անպատվաբեր գործողությունները» Գազայի հատվածում։ «Եթե Իսրայելը չդադարեցնի նոր ռազմական հարձակումը և չվերացնի մարդասիրական օգնության սահմանափակումները, մենք կձեռնարկենք կոնկրետ պատասխան միջոցներ», - ասվում է հաղորդագրության մեջ։ Առաջնորդները նաև հանդես են եկել Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի ընդլայնման ցանկացած փորձի դեմ՝ դա անվանելով անօրինական։ Մակրոնը, Սթարմերը և Քարնին աջակցել են ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի ջանքերին՝ Գազայի հակամարտությունը կարգավորելու համար՝ կոչ անելով հրադադարի, իսկ ՀԱՄԱՍ-ին՝ անկլավի վերահսկողությունից հրաժարվելու։ Նրանք հույս ունեն, որ հունիսին Նյու Յորքում կայանալիք համաժողովն առաջընթաց կգրանցի այս հարցերի, ինչպես նաև հակամարտության երկու պետությունների լուծման հարցում։ Նրանք նաև արտահայտել են իրենց հանձնառությունը «Պաղեստինի պետությունը ճանաչելու» հարցում և այս ուղղությամբ այլ երկրների հետ համագործակցելու պատրաստակամությունը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
