Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 հունիսի, 2025 թ.

««Խոսնակ» լրատվականի մասով ներկայացված միջնորդությունս մերժվեց». Արամայիս Աղաբեկյան

177
Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ., 19:10
««Խոսնակ» լրատվականի մասով ներկայացված միջնորդությունս մերժվեց». Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Խոսնակ» լրատվականի մասով ներկայացված միջնորդությունս նույնպես մերժվեց։
Պատճառը այս անգամ «հիմնավորության բացակայությունն» են որոշել անվանակոչել՝ երևի ուզում են օրիգինալ երևալ և չկրկնվել։
Ինձ համար այս ամենը մի հիմնավորում ունի՝ ՀՀ-ում կան արտոնյալներ, ում կարելի է օրենք խախտել, թիրախավորել ազգային անվտանգությունը և թափառել ազատության մեջ։
Լավ նորությունն այն է, որ ներկայացված միջնորդություններից հետո և՛ «Խոսնակը», և՛ Ռոման Բաղդասարյանը զգուշավորություն են պահում, որը կարելի է որոշակի, բայց ոչ ցանկալի արդյունք համարել։
Ինչևէ, նյութերի թարգմանության գործընթացը սկսված է։ Նպատակը՝ դատաիրավական բարեփոխումների համար ՀՀ-ին փող տվող կազմակերպությունների և երկրների կառավարությունների աչքերը բացելն է։
Մի խնդրանք ունեմ ինձ կարդացողներին՝ եթե միջազգային մեդիայի հետ հարցազրույց տալու համար կապեր ունեք, օգնեք։ Կատարվող ապօրինությունների մասին քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է իմանալ»: