«Տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա»․ Հաջիև
![]() Տարածաշրջանում օտարերկրյա զինված ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Թեհրանի երկխոսության ֆորումում: Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության գործընթացին։ «Հիմա խաղաղության համար լավագույն և ամենակայուն ժամանակն է։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում չպետք է լինեն ռազմական տարրեր։ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանը տանել դեպի խաղաղություն և կայունություն։ Մենք լավ արդյունքների ենք հասել և որոշել ենք խնդիրների սահմանները։ Սահմանը չի որոշվում օկուպացիայով։ Մենք գիտենք, որ եթե Սահմանադրությունը սպառնալիք չի ներկայացնում մեկ այլ երկրի համար, մնացածը յուրաքանչյուր երկրի ներքին գործն է։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող հոդվածը պետք է բացառվի Հայաստանի Սահմանադրությունից»,- ասել է Հաջիևը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
