Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ.

«Ապօրինի շինարարությունը Երևանում տեղ չունի». Տիգրան Ավինյան

146
Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ., 10:12
«Ապօրինի շինարարությունը Երևանում տեղ չունի». Տիգրան Ավինյան

«Ապօրինի շինարարության դեմ պայքարը մնում է մեր ամենախնդրահարույց զանցանքներից, և Երևանի առջև ծառացած ամենաբարդ խնդիրներից մեկը»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Քանակն ու ծավալները նվազել են, բայց մշակույթի դեմ պայքարը մի փոքր դժվար է: Մենք պետք է ընկալենք, որ ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ:
Պայքարելու ենք ամենակոշտ մեթոդներով, և Երևանի քաղաքապետարանն անհոգնել քանդելու է նոր առաջացող ապօրինի շենքեր, շինություններ, հարկեր, կցակառույցներ, առաջ տված բալկոններ»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանի խոսքը՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ