Զելենսկին Վենսին և Ռուբիոյին պատմել է Ռուսաստանի «անիրատեսական պայմանների» մասին
![]() Հռոմում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում նախագահը տեղեկացրեց Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների և Ռուսաստանի կողմից երկարաժամկետ հրադադարի հաստատման համար առաջ քաշված անիրատեսական պայմանների մասին։ Ռուսական պատվիրակության ցածր մակարդակը վկայում էր, որ այն լիազորություններ չուներ որևէ որոշում կայացնելու»,- ասվում է հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան հետևողականորեն աջակցում է ամերիկյան բոլոր առաջարկներին և կառուցողական երկխոսություն է վարում արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։ Պետության ղեկավարը նաև խոսել է այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը խախտել իր իսկ առաջարկած հրադադարը։ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ այս ամենը ցույց է տալիս, որ Մոսկվան չունի պատերազմը դադարեցնելու մտադրություն, և այդ պատճառով անհրաժեշտ է ճնշում, որը կստիպի Ռուսաստանին՝ համաձայնվել լիակատար, անվերապահ հրադադարի։ Հանդիպմանը մանրամասն քննարկվել են կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը և հետագա քայլերը, որոնք կարող են փոխել իրավիճակը, մասնավորապես՝ Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցները։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
