«Հարձակումները բոլոր կողմերից են՝ թե՛ իշխանական, թե՛ ոչ իշխանական»․ Էդմոն Մարուքյան
![]() Ինչպես հայտնի է, պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Աղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ ինքն ու Ասլանյանը պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսել խորհրդարանում։ Ֆեյսբուքյան եթերում Էդմոն Մարուքյանն անդրադառնալով հասարակական, քաղաքական շրջանակներում արձագանքներին՝ ասել է․ «Մեկնարկի պահից սկսած՝ ակտիվ, այլանդակ հակաքարոզչություն է սկսվել, որը սպասում էի, գիտեի՝ ինչի մեջ եմ մտնում ու հարձակումները բոլոր կողմերից են՝ թե՛ իշխանական, թե՛ ոչ իշխանական։ Ոչ ոք չէր մտնում պրոցեսի մեջ, ու հիմա ինչ–որ բաներ են ասում։ Սկսվել է հարձակում՝ առաջադրող պատգամավորների վրա՝ «արա լավ, լո՞ւրջ եք ասում, բան», հա, ահավոր լուրջ է, որովհետև երեք օր է՝ խառնվել եք իրար։ Հետո թեկնածուի վրա են հարձակվում՝ «ինչո՞ւ պետք է նա լիներ» և այլն»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
