Զելենսկին կմասնակցի Հռոմի պապի երդմնակալության արարողությանը
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի կմասնակցի նորընտիր Հռոմի պապ Լևոն 14-րդի երդմնակալության արարողությանը՝ աշխարհի բազմաթիվ այլ առաջնորդների հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Վատիկանի աղբյուրներին։ ԱՄՆ-ի կողմից արարողությանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ընտ աղբյուրի՝ Ռուբիոն հայտնել է, որ շաբաթ օրը կարդինալ Մատեո Զուպպիի հետ կքննարկի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը: Զուպպին հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի բանագնացն էր ռուս-ուկրաինական հակամարտության հարցերով։ Ռուբիոն կարծիք է հայտնել, որ Վատիկանը կարող է դառնալ երկխոսությունը խթանող հարթակ։ «Դա անկասկած այն վայրն է, որտեղ, կարծում եմ, երկու կողմերն էլ իրենց հարմարավետ կզգան», - լրագրողներին ասել է Ռուբիոն։ Կիրակի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցվող պատարագին և Հռոմի պապի երդմնակալության արարողությանը կմասնակցեն Իսրայելի, Պերուի և Նիգերիայի նախագահները, Իտալիայի, Կանադայի և Ավստրալիայի վարչապետները, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ներկա կլինեն նաև բազմաթիվ եվրոպական թագավորական ընտանիքի անդամներ, այդ թվում՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպը և թագուհի Լետիցիան։ Ռուսաստանը կներկայացնի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
