«ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել ռազմագերիների՝ 1000-ը 1000-ի դիմաց փոխանակման շուրջ». Պեսկով
![]() Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել գերիների խոշորագույն փոխանակման շուրջ՝ 1000-ը 1000-ի դիմաց: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումներից հետո կողմերը պետք է իրականացնեն այնտեղ համաձայնեցված և ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու կողմից թվարկված քայլերը»,- հայտարարել է Պեսկովը։ «Նախևառաջ, մենք պետք է իրականացնենք ռազմագերիների՝ 1000-ը 1000-ի դիմաց փոխանակում և ներկայացնենք այն պայմանների հիմնական ցանկը, որոնք քննարկվել են երեկ, և որոնց մասին խոսել է իմ գործընկեր Մեդինսկին», - հավելել է Պեսկովը։ Հիշեցնենք՝ ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո Մեդինսկու կողմից մատնանշված համաձայնությունների ցանկում նշվում էր, որ կողմերից յուրաքանչյուրը մանրամասն կներկայացնի, թե ինչպես է տեսնում «հնարավոր ապագա հրադադարը»։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
