«Եթե հրապարակի ԼՂ շուրջ իր բանակցածը, պարզվելու է՝ «ազգակործան պատուհաս» արտահայտությունը մեղմասացություն էր». Լևոն Զուրաբյան
![]() «Երբ 2018-ին եկավ Նիկոլ Փաշինյանը և ուզեց Ղարաբաղյան հարցում ամեն ինչ սկսել իր կետից, նա արեց դիվանագիտության մեջ ամենաչտեսնված հիմար քայլերից մեկը»,- այսօր բանախոսության ժամանակ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ մանրամասնելով, որ Նիկոլ Փաշինյանն իր գալուց հետո դիմեց Մինսկի խմբի համանախագահներին՝ խնդրելով մեկնաբանել Պրահյան սկզբունքներում դիտավորյալ անորոշ թողնված դրույթները: «Մինսկի խմբի համանախագահները չունեին մեկնաբանություն, ամբողջ իմաստը հենց այն էր, որ այդ ձևակերպումները պետք է մնային անորոշ: Փաշինյանն այնքան պնդեց, որ փորձառու դիպլոմատները հասկացան՝ գործ ունեն մի մարդու հետ, որի հետ պետք է խոսել ավելի պրիմիտիվ լեզվով․․․ Որոշեցին պրիմիտիվացնել: Այդպես ծնվել է 2019-ի պլանը, որի հարցը հետևյալն էր. բոլոր դիտավորյալ անորոշությունները հանում ենք, 5 շրջանը վերադարձնում ես հիմա, իսկ Քելբաջարը և Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձնում ես այն ժամանակ, երբ փոխընդունելի համաձայնություն ձեռք կբերվի ԼՂ-ի վերջնական կարգավիճակի շուրջ»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով՝ եթե դա իրականացվեր, մեր սերունդները հետագայում կարող էին բանակցել ԼՂ-ի կարգավիճակի շուրջ։ Նա նաև ընդգծեց, որ հասկանալու համար, թե այս օրակարգն ինչու տապալվեց, անհրաժեշտություն է, որ ԼՂ շուրջ բանակցած պլաններն ու հայկական դիվանագիտության պատասխանները հրապարակվեն Նիկոլ Փաշինյանի կողմից: «Գիտե՞ք, թե ինչու չի հրապարակում․․․ Եթե ինքը դա հրապարակի, պարզվելու է, որ «ազգակործան պատուհաս» արտահայտությունը մեղմասացություն էր: Պարզվելու է, որ այդ պահին գործ ենք ունեցել երկրի ղեկին կանգնած մի անմեղսունակ էակի հետ, որը, առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, ինչ են նշանակում այդ փաստաթղթերի ձևակերպումները և թե դա մեզ ուր է տանելու, այդ ամեն ինչը մերժել է և թաքցրել է մեր ժողովրդից, որ այդպիսի փաստաթուղթ կա»,- հավելեց Զուրաբյանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
