«Սարսափելի է կատարվածը, ովքեր տեղյակ են եղել, կհեռացվեն աշխատանքից»․ Ժաննա Անդրեասյան
![]() «Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է, այլ բառեր ուղղակի չունեմ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զնգված տալու դեպքին։ Նախարարը նշել է, որ միայն իրավապահների աշխատանքով չպետք է սահմանափակվել․ «Մենք մեր հերթին պետք է շատ մանրամասն հասկանանք, թե դպրոցը ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ և ինչքանով որ օղակն է իր տեղում եղել ու ճիշտ արձագանքել։ Որովհետև նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում, այլ որոշակի նշաններ երևում են, որոշակի անհանգստացնող ազդակներ են լինում։ Եվ եթե այստեղ ունենանք բավարար զգայունություն և արձագանք՝ ընտանիքներից, դպրոցից, միջավայրի ցանկացած օղակից, ապա չեն կարող դեպքերը խորանալ, այլ վաղ փուլում կկանխվեն»։ Անդրադառնալով մեղավորներին՝ նախարարը նշել է․ «Եթե դպրոցը այդ մասին տեղեկացված եղել է և պատշաճ քայլեր չի ձեռնարկել, ապա բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից»։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
