«Խոշոր և ավագ դպրոցներում անցակետեր կտեղադրվեն»․ Արաքսիա Սվաջյան
![]() «Դպրոցականների շրջանում թմրանյութերի հնարավոր շրջանառության հարցը խիստ մտահոգիչ է։ Ներքին գործերի նախարարության մեր գործընկերներ հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում և վերջերս էլ քննարկել ենք մի քանի գործիքակազմ, որոնք կարող են օգնել դպրոցներում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ «Մյուս կողմից պարզ է, որ սա շատ զգայուն թեմա է։ Կան բազմաթիվ աշակերտներ, որոնք որևէ կերպ նման գործընթացներում ներառված չեն և իրենց համար կարող է շատ զգայուն լինել նման թեմաների մեջ ընդգրկվելը։ Հիմա փորձում ենք գործիքակազմ մշակել, տեսնենք, ինչպես կարող ենք մասնավորապես ավագ դասարաններում, որոնք ավելի ռիսկային են, կանխել։ Հիմա աշխատանք ենք իրականացնում՝ դպրոցների անվտանգության ստանդարտների մշակման ուղղությամբ։ Դա վերաբերում է ինչպես ֆիզիկական միջավայրին, այնպես էլ հոգեբանական անվտանգությանը։ Առաջիկայում կմեկնարկի գործընթաց, որով նախատեսում ենք ավագ և խոշոր՝ 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել, որպեսզի դպրոց ելումուտն առավել կառավարելի լինի, ավելի հստակ լինի նաև էլեկտրոնային հարթակներում։ Հստակ տեսանելի կլինի, թե ովքեր են դպրոց մտել, ովքեր են դուրս եկել, ուշադրության կենտրոնում կլինեն նաև աշակերտների հաճախումները»,- ասաց Արաքսիա Սվաջյանը։ |

«Գալու է ժամանակ, երբ որակյալ գիտելիք է համարվելու դասական ծրագրերով և մեթոդաբանությամբ ձեռքբերված կրթությունը». Արտակ Զաքարյան
17526.07.2026, 16:48
«Դեռ չգիտեն, կամ չեն ասում, թե քանի դպրոց է փակվելու»․ Ոսկան Սարգսյան
19125.07.2026, 11:24
«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
21122.07.2026, 03:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
20320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
19420.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
16120.07.2026, 14:12
