Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Քվորում չլինելու պատճառով ԱԺ նիստը ընդմիջվեց

161
Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ., 10:18
Քվորում չլինելու պատճառով ԱԺ նիստը ընդմիջվեց

ԱԺ հերթական նիստը, քվորում չլինելու պատճառով, ընդմիջվեց։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում պետք է շարունակվի 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկումը։
Աժ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ դահլիճում գտնվող պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Հովիկ Աղազարյանը հրաժարվել են գրանցվել։ «20 րոպե ընդմիջում հայտարարենք, երկու պատգամավոր ևս մեզ կմիանա, նիստը կսկսենք»,- ասաց Արշակյանը։

Քվորում չլինելու պատճառով ԱԺ նիստը ընդմիջվեց