Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Սրբուհի Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգ խցերում արձանագրված դաժան ծեծի ահազանգից գրեթե մեկուկես ամիս անց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, վերջապես, այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ հանդիպել ցմահ դատապարտյալներին։ Հասարակության շրջանում հարցեր են առաջանում՝ արդյո՞ք սա փորձ է մեղքերը քավելու, իրավիճակը մեղմելու և դատապարտյալներին հանգստացնելու, որպեսզի վերջիններս զերծ մնան հետագա բողոքներից։ Չի բացառվում նաև, որ այս այցը նպատակ ունի շահել դատապարտյալների սրտերը՝ ներսի լարվածությունը մեղմելու եւ վարչական համակարգում վստահությունը վերականգնելու համար։ Ոմանք չեն բացառում, որ իրավիճակը մեղմելու ճանապարհին հնարավոր են պաշտոնանկություններ՝ վերեւից ցած՝ ուղղահայաց սկզբունքով։ Թե ինչ զարգացումներ կհետևեն նախարարի ուշացած այցին, հայտնի կդառնան ժամանակի ընթացքում։ Իսկ այս շրջանում մնում է միայն հուսալ, որ բանտի փակ դռների հետեւում իրականում մարդասիրություն է դրսեւորվում, ոչ թե քաղաքական հաշվարկ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
