Վարդան Ղուկասյանը հանդես է եկել ուղերձով
![]() ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ զինվորական ծառայության բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությանը։ Ուղերձում Վարդան Ղուկասյանը նշել է․ «Ես իմացա, որ նախաձեռնվել է օրենք՝ ծառայությունից գումարով ազատվելու։ Սիրելի երիտասարդներ, ստացվում է, որ գնալ բանակ, ծառայել, վիրավորվել, զոհվել, կտտանքների ենթարկվել անպատասխանատու հրամանատարության կողմից, վերաբերվում է միայն չունևոր խավին, իսկ ունևոր խավը գումարը պետք է տա, գնա, նստի օբյեկտներում և նարգիլա ծխի։ Ես ուզում եմ դիմել բոլոր այն երիտասարդներին, որոնց մեջ կա մի փոքր հայրենասիրություն, չեք վհատվում, այդ օրենքը կգործի շատ կարճ ժամանակ, ես վստահեցնում եմ, որ չեղարկելու եմ այդ օրենքը, և բոլոր այն անձինք, ովքեր վճարել են այդ գումարները, դա կվերադարձվի իրենց, և իրենք կգնան ու կծառայեն ՀՀ ԶՈՒ-ում»։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
