«15 միլիարդ դոլարի ոսկի-ադամանդի վաճառքից Նիկոլ Փաշինյանը փայ չի՞ ունեցել». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ միջազգային մամուլի՝ Նիկոլ Փաշինյանի հետ երկար տարիներ մտերիմ, ոչ բարեհունչ մականունով հայաստանցի օլիգարխի միջոցով 2023 և 2024 թվականերին պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանն արտաքին շուկաներում վաճառել է 15 միլիարդ դոլարի ոսկի և ադամանդ։ Դրանից Հայաստանի պետական բյուջեն մուտքեր չի ունեցել կամ ունեցել է գրոշներ։ Հարց՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ իմացել այդ մասին, այդ բիզնեսից փա՞յ չունի։ Եվրոմիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին մասին օրենք ընդունելը փուչիկ է, քանի Հայաստանը ոչինչ չի արել Եվրասիական տնտեսական միությունից, ՀԱՊԿ-ից դուրս գալու, դեպի Եվրոպա ապրանքերի արտահանումն ավելացնելու, տարբեր բնագավառներում եվրոպական չափանիշները ներդնելու համար։ Սա է իրական Հայաստանը, որն իր ապիկար կառավարիչների պատճառով մոլորված կանգնած է աշխարհաքաղաքական խաչմերուկում, ոչ մի տեղ չի գնում, տնտեսական խոշոր ծրագրերի չի մասնակցում, միայն մսխում է ժամանակ և ռեսուրսներ»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
