«Մարտունու ԲԿ-ի «մանր» թերությունն արժե 42 մլն ՀՀ դրամ». Անուշ Պողոսյան
![]() Մարտունու ԲԿ-ն հայտարարում է մրցույթ՝ նկուղի վերակառուցման համար, այս «մանր» թերությունը արժի ոչ ավել, ոչ պակաս, 42 մլն ՀՀ դրամ. Անուշ Պողոսյան Ես խոսել էի անորակ շինարարության մասին, խոսել էի նկուղային հարկի խոնավության մասին։ Մեջբերեմ իմ խոսքերը «Տեղեկություն ունեմ համակարգչային տոմոգրաֆի սենյակի հետ կապված, որտեղ այն աստիճան է խոնավության խնդիրը, որ ապարատն ուղղակի չեն կարողանում տեղադրել»։ Ի հակադարձում իմ խոսքերի՝ ԱՆ մամուլի խոսնակը պատասխանեց․ «Շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից երաշխիքային մեկ տարվա ժամկետ է սահմանված, ավարտական ակտը տրամադրվում է նույնիսկ այդ մանր թերացումները շտկելուց հետո։ Մենք ամեն պահի լինելու ենք հետևողական դրանք վերացնելու հարցում։ Նույնը ակնկալում ենք մարզպետարանից, որին անմիջականորեն է պատկանում բուժկենտրոնը»։ Եվ ահա, Մարտունու ԲԿ-ն հայտարարում է մրցույթ՝ նկուղի վերակառուցման համար, այս «մանր» թերությունը արժե ոչ ավել, ոչ պակաս, 42 մլն ՀՀ դրամ։ Հուսամ, ՀՀ առողջապահության նախարարությունը հպարտ հարկատուներին կբացատրի, թե ուր են գնում նրանց մուծած հարկերը»: Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
