Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը
627
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 18:06
![]() Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը՝ Ռոբերտը, հայտնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։ «Մայրը պատմում է, որ երկար ժամանակ ընտանիքը կասկածում էր՝ արդյոք պե՞տք է նորից երեխա ունենալ։ Հարցի պատասխանը եկավ երազի տեսքով. Գրիշան երազում հայտնվեց մորը՝ ասելով, որ հայրը շատ է տխրում, ժամանակն է, որ նորից ծնող դառնան։ Այդպես էլ եղավ։ Ապրիլի 19-ին լույս աշխարհ եկավ Ռոբերտը՝ 3200 գրամ քաշով և 51 սմ հասակով։ 43-ամյա մայրն իր շնորհակալությունն է հայտնել բժշկական անձնակազմին այս կարևոր ճանապարհին իր կողքին լինելու համար։ «Նա Գրիշայի օրհնությամբ է եկել,- ասում է մայրը։ Ռոբերտը ծնվեց՝ որպես հույս, շարունակություն և կենդանի կապ մեծ եղբոր հիշատակի հետ»։ Աղբյուրը` «Շենգավիթ» ԲԿ |

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
20002.09.2026, 20:06
«Քարսիթների չօգտագործման հետևանքները». Դավիթ Թումասյան (տեսանյութ)
18131.08.2026, 22:12
««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
48521.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
17119.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
20518.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
16018.08.2026, 11:18
