«Մարդկանց թալանում են գազի միջոցով»․ Նաիրի Հոխիկյան
210
Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ., 13:54
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառոընտ․ «Մարդկանց թալանում են գազի միջոցով. Գազպրոմի Հայաստանի գրասենյակը բազում անգամներ է ապօրինություններ արել՝ բաժանորդների վրա գրելով չօգտագործված մեծ քանակի գազի ծախս։ Մի քանի անգամ իմ նկատմամբ էլ է այդպիսի բան եղել, զգուշացրել եմ Գազպրոմի աշխատակիցներին, որ այլևս չկրկնվի, բայց արի ու տես, որ ախորժակը ուտելիս է բացվում։ Ձմռանը իմ առանձնատունը ջեռուցվել է բացառապես արևային կայանի արտադրած հոսանքով, բայց հունվարին և փետրվարին ավելի քան 30 հազարական դրամի գազի ծախս է գրվել, իսկ մարտ ամսին, երբ գրեթե ջեռուցում էլ չի եղել, գազի ծախսը գրված է 42 հազար դրամ։ Կասկածելի այդ միտումը մղեց ստուգել և համեմատել գազի իմ հաշվիչի ցուցմունքները։ Գազպրոմի տված տվյալներով՝ իմ հաշվիչի ցուցմունքը ապրիլի 1-ի դրությամբ նշված է 3689 խմ, այնինչ ապրիլի 20-ին հաշվիչի ցուցմունքը ընդամենը 3521 խմ էր (3689-3521=168)։ Այսինքն, ապրիլ ամիսը գրեթե վերջանում է, բայց ավելի քան 168 խմ գազ ավելի է գրված իմ հաշվին։ Հաշվարկեցի իմ ընտանիքի կողմից գազի օրական ծախսը, և ստացվեց, որ ապրիլի 1-ին Գազպրոմը առնվազն 250 խմ գազ ավելի է գրել իմ հաշվին։ Դիմել եմ Գազպրոմի կենտրոնական գրասենյակ՝ պահանջելով ծառայողական քննություն իրականացնել և պարզել այդ կրկնվող ապօրինությունների հեղինակներին և պատճառները։ Ինքս չեմ պատրաստվում վճարել չօգտագործված գազի դիմաց։ Սիրելի հայրենակիցներ, դուք ևս հետևողական եղեք, ստուգեք ձեր գազի հաշվիչի իրական ցուցմունքները և մի դարձեք թալանի միջոց»։