Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ.

«Քաղաքապետարանը թատրոնի տնօրինության հետ ի՞նչ գզվռտոցի մեջ է»․ Գևորգ Ստեփանյան

128
Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ., 20:00
«Քաղաքապետարանը թատրոնի տնօրինության հետ ի՞նչ գզվռտոցի մեջ է»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն այսօր հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով բացատրություն, թե ինչու չեն ստանում աշխատավարձ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, քաղաքապետարանում դերասանների հետ կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց․ «Քննարկմանը ներկա էր մշակույթի վարչության պետը, տեղյակ էին, լավ գիտեին, որ թատրոնի դերասաններին ու աշխատակիցներին աշխատավարձ չեն տվել։ Իրենք ինչ-որ ներքին խնդիրներ ունեն թատրոնի տնօրինության հետ, թե ինչ խնդիրներ են՝ չասացին։ Խոսք տվեցին, որ 5 օրյա ժամկետում աշխատավարձը կստանան։

Բայց դերասանները նաև պահանջ ներկայացրին, որ նրանք գան թատրոն, և հասկանալի լինի, թե քաղաքապետարանը թատրոնի տնօրինության հետ ի՞նչ գզվռտոցի մեջ է, որ դերասանները տուժում են 3 ամիս»։

«Քաղաքապետարանը թատրոնի տնօրինության հետ ի՞նչ գզվռտոցի մեջ է»․ Գևորգ Ստեփանյան