Գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակից դուրս հնարավոր կյանքի «ամենածանրակշիռ ապացույցները»
![]() Քեմբրիջի համալսարանի գիտնականները Առյուծի համաստեղությունում գտնվող K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում հայտնաբերել են օրգանական երկու միացություն, որը կարող է դառնալ Երկրից դուրս կյանքի բավականին ծանրակշիռ ապացույց: Այս մասին, հղում կատարելով Astrophysical Journal գիտական ամսագրին, իր հարթակում հայտնում է Քեմբրիջի համալսարանը: Երկիր մոլորակի վրա դիմեթիլ սուլֆիդ (DMS) և դիմեթիլ դիսուլֆիդ (DMDS) քիմիական միացությունները արտադրվում են միայն կենդանի օրգանիզմների՝ ծովային միկրոօրգանիզմների կողմից: Թեև այս հայտնագործությամբ Երկիր մոլորակից դուրս կյանքի առկայությունը դեռևս չի հաստատվում, սակայն սրանք երբևէ եղած ամենալուրջ ապացույցներն են, որ ստացել է մարդը, որոնց ստույգ լինելու հավանականությունը ներկայումս հասնում է 99.7%-ի: K2-18b-ն, որը գտնվում է Երկրից 124 լուսատարի հեռավորության վրա, համարվում է «Հիսեան» տիպի մոլորակ՝ օվկիանոսներով ծածկված և ջրածնով հարուստ մթնոլորտով։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
15218:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
15817:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
19006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
40102.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
41701.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21221.10.2026, 22:30
