Զելենսկին Ռուսաստանին առաջարկում է զերծ մնալ հեռահար հարվածներից
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ռուսաստանին 30 օրով զերծ մնալ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հեռահար անօդաչու թռչող սարքերով հարվածներից և հրթիռակոծումներից՝ երկարաձգման հնարավորությամբ։ Իր թելեգրամ-ալիքում Զելենսկին գրել է, որ օրվա սկզբից ռուսական զորքերն ավելի քան երկու հազար անգամ խախտել են Պուտինի հայտարարած «Զատկի զինադադարը», սակայն հեռահար հարվածներ չեն գրանցվել։ «Արդեն 67 ռուսական գրոհ է եղել մեր դիրքերի վրա տարբեր ուղղություններով, և ամենից շատ՝ Պոկրովսկիում։ 1355 կրակոց, որից 713-ը՝ ծանր զինատեսակներով, 673-ը՝ FPV-ի կիրառմամբ։ Փաստորեն, ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններով Ռուսաստանը չպահեց իր իսկ խոստացած զինադադարը»,- ասել է Զելենսկին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցից հետո։ Զելենսկին ասել է, որ կիրակի օրը Ուկրաինայում օդային հարվածներ չեն եղել, և առաջարկել է երկարաձգել հեռահար հարվածների արգելքը։ «Այսպիսով, սա է ձեռք բերված լռության ձևաչափը, որը շարունակելն ամենահեշտն է: Ուկրաինան առաջարկում է առնվազն 30 օրով զերծ մնալ քաղաքացիական ենթակառուցվածքի վրա հեռահար անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից»,- գրել է Զելենսկին։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
