Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 27 ապրիլի, 2025 թ.

«Պետք չէր մասնակցել մի միջոցառման, որտեղ հարցականի տակ է դրվում մեր պետականության հիմքերը»․ Սամվել Հակոբյան

142
Կիրակի, 13 ապրիլի, 2025 թ., 11:42
«Պետք չէր մասնակցել մի միջոցառման, որտեղ հարցականի տակ է դրվում մեր պետականության հիմքերը»․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Ազիզ Ալաքբարլին, ով ոչ միայն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր է, այլև ղեկավարում է մի կառույց, որը հայտարարում է, թե ողջ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է, և կոչ է անում 600.000 ադրբեջանցու «վերադառնալ Իրևան», հարթակ է ստանում Antalya Diplomacy Forum-ում, ապա մեր դիվանագետներն այնտեղ անելու բացարձակապես ոչինչ չունեին։ Նման միջոցառման մասնակցությունը, որտեղ հարցականի տակ է դրվում մեր պետականության հիմքերը, վկայում է միայն մի բանի մասին՝ մեր երկրի անունից հանդես եկող անձինք կամ բացարձակ անպարկեշտ ու անարժան դավաճաններ են , կամ ուղղակի անփորձ ու անօգնական ապուշներ։ Սա դիվանագիտություն չէ—սա հպատակություն է»։

Աղբյուրը`   Սամվել Հակոբյան