Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Հռոմում Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը». Կալլաս

1271
Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ., 22:33
«Հռոմում Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը». Կալլաս

«Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցը»,- այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Ես վերահաստատեցի ԵՄ-ի ամուր հանձնառությունը կապերի խորացման հարցում և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի վերաբերյալ», - ասել է Կալլասը։