«Գիշերվա ժամերին կրակոցներ կան․ մի քանի անգամ գնդակը դիպել է տանը». Ռոբերտ Ղուկասյան
209
Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ., 20:12
![]() «Տևական ժամանակ է՝ գիշերվա ժամերին կրակոցներ կան: Այդ մասով ինչ տեղեկատվություն բոլորին հասանելի է, այդքանն էլ իրականությունն է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով Սյունիքի մի քանի գյուղերում պարբերաբար լսվող ադրբեջանական կրակոցներին: Անդրադառնալով դիտարկմանը, որ նաև բնակավայրերի ուղղությամբ են կրակոցներ եղել, Խոզնավարում կրակոցների հետևանքով նաև տուն էր վնասվել, մարդիկ տանիքներից փամփուշտներ են հավաքել, մարզպետը նշեց․ «Այո՛, մի քանի անգամ գնդակը դիպել է տանը․․․ Իհարկե, շատ վատ է, որ կրակում են՝ նաև մարզի դիմադրողականության առումով: Բայց մենք միջոցառումներ ենք ձեռնարկում, որ մարզը ոչ մի վայրկյան իր դիմադրողականությունը չկորցնի»։ Ղուկասյանը՝ հույս հայտնեց, որ առաջիկայում այս խնդիրը կլուծվի: |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
6900:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
128Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
102Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
89Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 21:24
