Օմանում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը
![]() Օմանում ավարտվել է ԱՄՆ-Իրան միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը․ հաղորդում է ISNA պետական լրատվական գործակալությունը։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերի միջև խորհրդակցություններ, ինչպես նաև երկու երկրների միջև բանակցությունների երրորդ փուլը: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանի ԱԳ նախարարը բանակցությունները որակել է որպես կառուցողական և հանգիստ, և շնորհակալություն հայտնել Օմանի արտգործնախարարին՝ իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման գործում ներդրած ջանքերի համար։ Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, իսկ բարձր մակարդակի հանդիպումը նախատեսված է մայիսի 3-ին․ հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։ Ապրիլի 19-ին Հռոմում տեղի էր ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ։ Քննարկվել էր խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման հարցը: ![]() |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06

