«ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման հարցը»․ Օմանի ԱԳՆ
![]() Միացյալ Նահանգները և Իրանը քննարկում են համաձայնագիր, որն Իրանի Իսլամական Հանրապետությանը թույլ կտա պահպանել խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման հնարավորությունը: Բանակցությունները պետք է ապահովեն, որ Իրանը դադարեցնի միջուկային զենքի ստեղծումը և չեղարկվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Օմանի ԱԳՆ-ն։ «Կողմերը պայմանավորվել են անցնել բանակցությունների հաջորդ փուլին, որն ուղղված կլինի արդար, երկարատև և պարտավորեցնող համաձայնագրի կնքմանը, ինչն էլ կապահովի Իրանի լիակատար հրաժարումը միջուկային զենքից՝ միաժամանակ պահպանելով խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու հնարավորությունը», - նշվում է Օմանի ԱԳՆ հայտարարության մեջ: Հիշեցնենք, Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել Հռոմում՝ Օմանի միջնորդությամբ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
