«Այժմ Պուտինը պետք է ապացուցի, որ պատրաստ է խաղաղության». Մակրոն
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է անվերապահ հրադադարի և ընդգծել է, որ այժմ Պուտինը պետք է ապացուցի, որ պատրաստ է խաղաղության։ Մակրոնն այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։ «Ուկրաինան պատրաստ է անվերապահ հրադադարի։ Նախագահ Զելենսկին այսօր ինձ հետ զրույցում հաստատեց դա։ Նա ցանկանում է կողք կողքի աշխատել ամերիկացիների և եվրոպացիների հետ՝ հրադադարը կյանքի կոչելու համար»,- գրել է Մակրոնը։ «Հիմա նախագահ Պուտինից է կախված՝ ապացուցել, որ ինքն իսկապես խաղաղություն է ուզում»,- հավելել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը խոստացել է նաև շարունակել աշխատանքը նրանց հետ, ովքեր վճռականորեն են տրամադրված Ուկրաինայում հրադադարի հասնելու և լիակատար ու երկարատև խաղաղություն հաստատելու հարցում։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
