«Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը». Արաղչի
![]() Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով այսօր Օմանում տեղի ունեցած ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլի արդյունքներին: «Բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Օմանի Մասկատ քաղաքում: Մենք շնորհակալ ենք Օմանի կառավարությանը, մասնավորապես՝ պատվարժան արտգործնախարար Բուսաիդիին, բանակցությունների գերազանց կազմակերպման և առանց լրագրողների ներկայության հանգիստ մթնոլորտ ստեղծելու համար, ինչը թույլ տվեց բանակցություններն արդյունավետ անցկացնել: Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը։ Աստիճանաբար մենք անցանք ավելի մանրամասն, տեխնիկական բնույթի քննարկումների։ Այս փուլում փորձագետների ներկայությունը շատ արդյունավետ էր, և մենք մի քանի անգամ գրավոր փոխանակվեցինք մեր դիրքորոշումներով»,- ասել է Արաղչին։ Նա հավելել է, որ Վաշինգթոնի հետ ընթացող բանակցությունները հույս են ներշնչում, որ հնարավոր է առաջընթաց գրանցել: «Իրանական կողմը լիահույս է, բայց՝ չափազանց զգուշավոր: ...Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից։ Երկու կողմերն էլ լրջություն են ցուցաբերում»,- ասել է Արաղչին։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
