«Ի՞նչ 20 հազար եվրո աշխատավարձ». Արմեն Մելիքբեկյան
![]() Ինչպես հայտնել էինք, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ: Ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ «դա ի՞նչ կտա Հայաստանի հավաքականին կամ ՀՖՖ-ին՝ բացի իր՝ 20 հազար եվրո աշխատավարձից»: Մելիքբեկյանն արձագանքեց. «Դուք կտրուկ սուտ ասացիք»: «Դա ես չեմ ասում՝ մասնագետներն են ասում»,- ասաց լրագրողը՝ հավելելով՝ եթե սխալ է, նշել՝ աշխատավարձը որքա՞ն է կազմելու: «Ես բացարձակ դեմ չեմ լինի 20 հազար եվրո ստանալ, բայց նման բան չկա»,- արձագանքեց ՀՖՖ նախագահը: «Կարող եմ ասել՝ ով է ասում, «Փյունիկ»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանն է ասում»,-պարզաբանեց լրագրողը: «Սուտ է ասում... Նախ, ես ստորագրում եմ կոնֆիդենցիալ թուղթ ու չեմ կարող հրապարակել որևէ տվյալ գործադիր կոմիտեի մասին: Երկրորդ, ՀՖՖ ներկայացուցիչն առաջին անգամ պատմության մեջ ընտրվել է եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի անդամ»,- հայտարարեց Մելիքբեկյանը: Լրագրողները շարունակեցին՝ ի վերջո, 20 հազարից ցա՞ծր եք ստանում, թե՞ բարձր: Մելիքբեկյանն ասաց՝ երբևէ չի մտածել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի աշխատավարձի մասին, այլ՝ թե ինչ կտա դա հայկական ֆուտբոլին. «Բնականաբար այդ թիվը շատ ավելի ցածր է 20 հազար եվրոյից»,- եզրափակեց պաշտոնյան: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
