«Ինչո՞ւ հրաժարական չեք տալիս՝ այսքան ամոթալի պարտություններից հետո». լրագրողը՝ Արմեն Մելիքբեկյանին
![]() Ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս՝ այսքան ամոթալի պարտություններից հետո. «Մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից, հենց առաջին մի քանի պարտությունից հետո, հրաժարական տար: Ձեզ հաճելի՞ է ամեն պարտությունից հետո ֆան ակումբի տղաների կողմից այդքան կշտամբանքների ու ակցիաների արժանանալ»,- շարունակեց լրագրողը: «Ես հայտարարություն եմ տվել ու ասել՝ հրաժարական չեմ տալու և ինչու: Նոր մենք խոսում էինք երկար՝ ոլորտային և՛ հաջողությունների, և՛ անհաջողությունների մասին: Հրաժարականն ընդհանրապես ինստիտուցիոնալ խնդիր է ու շատ կարևոր է՝ ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ: Բացառությամբ երկու ակումբի, մնացած բոլոր անդամների հետ պարբերաբար քննարկումներ ենք ունենում ու բոլորը հասկանում են և՛ զարգացման տեմպերը, և՛ խնդիրները»,- ասաց ՀՖՖ նախագահը: |

ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
23301:10
Արայիկ Հարությունյանը՝ ՀԱՕԿ նախագա՞հ
120Երեկ, 23:18
«Մեսսին ֆուտբոլային հանճար է․ ափսոս է, որ այսպիսի թիմի կազմում է»․ Գոռ Աբրահամյան
149Երեկ, 17:24
«Հուսանք՝ հաջորդ առաջնությունում նաև Հայաստանը կլինի»․ Թաթուլ Հակոբյան
127Երեկ, 17:06
«Իսպանիայի ուրախությունը՝ Իրանի ուրախությունն է»․ Փեզեշքիան
297Երեկ, 15:21
«Թրամփի չսիրած Իսպանիան դարձավ չեմպիոն»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
108Երեկ, 11:00
