«Ինչքան ըմբոստ լինեք, էնքան ձեր խնդիրները լուծում կստանան»․ Սևակ Հակոբյան
![]() Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, կից գրառմամբ․ «Արցախցիները հանրահավաք ու ակցիաներ են անում արդարացի պահանջներով, բայց ի պատասխան՝ տեսնում ենք իշխանութունից ատելության քարոզ, մանիպուլացնում են։ Մարդիկ իրենց իրավունքներից են խոսում, իշխանության անդամները, պատգամավոր, ֆեյքերի ՊՈԱԿ-ի աշխատողներ-բան, գրառումներ են անում, թե՝ ըհը, օգտագործում են ներքաղաքական թեմաներում, իրենցով հրապարակներ են լցնում։ Ու արցախցին, որ իր արդարացի պահանջով ոտքի է կանգնել, ասում է՝ դե լավ, գնում ենք, մեզ կապում են սրան-նրան, ավելի լավ է նստեմ տեղս, մինչև․․․ Ձեզ մանիպուլացնում են, ժողովուրդ, իմ սիրելի՛ արցախցիներ, դա արել են տարիներով ու դուք էլ հեշտ տրվում եք դրան։ 2022 թվականին, երբ Երևանում միտինգներ էին, Արցախի պաշտոնյաները էնպես էին կոմպլեքսավորվել, որ այնտեղից ի պատասխան Երևանի 40 օր տևած բողոքի ակցիաներին, ասում էին՝ մեզ մի՛ կապեք ներհայաստանյան քաղաքական գործընթացներին: Որ ասում էին՝ այ ընկերներ, մենք ոտքի ենք ելել, որովհետև Արցախի ինքնորոշման նշաձող է իջեցնում, Արցախի 70 տոկոս է հանձնել, էստեղ վախեցել էին, որ կարող է հանկարծ Արցախի ժողովուրդը ոտքի կանգնի ու հարց լուծի։ Ու իրենց վախը փոխանցել էին Արցախի իշխանություններին, թե՝ Հայաստանում կատարվողը համարեք ավանտյուրա, աթոռակռիվ, Քոչարյան, նախկին և այլն։ Ու կուտը կերան։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
«Նույն դասարանում մնացած վարչապետը 7 տարի առաջ թռիչքաձև զարգացման խոստումներ էր տալիս»․ Վահան Բաբայան
2315:00«Ստամբուլում ուկրաինական կարգավորումը չի քննարկվում»․ Պեսկով
5114:57Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում
7414:39«Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8914:06«Լենինի դեմքին ժպիտ էր եկել, որ Գյումրիում կրել է»․ Դավիթ Առուշանյան (տեսանյութ)
7814:00«Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»․ Տիգրան Դադունց (տեսանյութ)
8113:54