Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Սոցփաթեթի գումարները դպրոցներին չեն փոխանցվել»․ Ոսկան Սարգսյան

201
Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 10:42
«Սոցփաթեթի գումարները դպրոցներին չեն փոխանցվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթի գումարները դպրոցներին չեն փոխանցվել, մարզպետը «լվանում է ձեռքերը»
Ապրիլի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հետևյալ հարցումն եմ արել՝ Տավուշի մարզի հանրակթական դպրոցներրց քանիսի՞ աշխատողներին չեն փոխանցվել այս տարվա հունվար և փետրվար ամիսների համար նախատեսված սոցփաթեթի գումարները, քանի՞ դպրոցներին են այդ գումարները մասնակի չափով փոխանցվել։ Մարզպետարանից պատասխանել են․ «Սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներն իրականացնում են դպրոցները: Տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել դպրոցներին»: Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գործում են մարզպետարանի ենթակայությամբ, պետական բյուջեի գումարները մարզպետարանն է փոխանցում հանրակրթական դպրոցներին, ուստի շատ տեղին է սոցփաթեթի գումարների չվճարման հարցը հենց մարզպետին ուղղել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան