Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ.

«Քաղաքական նկատառումներով եկած կադրերը դիմում կգրեն, կգնան»․ Վարդան Ղուկասյան

173
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 20:42
«Քաղաքական նկատառումներով եկած կադրերը դիմում կգրեն, կգնան»․ Վարդան Ղուկասյան

«Ջարդ չեմ սիրում․ ով բանիմաց է, մասնագետ է, անպայման աշխատելու է, ովքեր քաղաքական նկատառումներով են եկել, դիմում կգրեն, կգնան, որովհետև ինձ հետ չեն կարող այդպիսի խաղեր խաղալ»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելով՝ կադրային ջարդ իրականացնելո՞ւ է, թե՞ ոչ։

«Եթե կարողանան աշխատել ի շահ քաղաքի, կապ չունի՝ ով է բերել, ես կպահեմ․ իմ սկզբունքը դա է։ Եթե լուրջ մասնագետներ լինեն, իրենց անպայման կհրավիրեմ»,- նշեց Ղուկասյանը՝ հավելելով, որ եթե մյուս կուսակցություններն ու անհատներն էլ լավ ծրագրեր ներկայացնեն, կքննարկեն։

«Քաղաքական նկատառումներով եկած կադրերը դիմում կգրեն, կգնան»․ Վարդան Ղուկասյան