«Առանց նախապայմանների Ադրբեջանին են տրամադրվել ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ». ՀՀ ԱԳՆ
![]() ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից հնչող ականապատման քարտեզների տրամադրման պահանջին։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից հայտնել են, որ կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ «Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ: Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած որ մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ: Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։ Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ»,- հայտնել են ԱԳՆ-ից։ |
«Նույն դասարանում մնացած վարչապետը 7 տարի առաջ թռիչքաձև զարգացման խոստումներ էր տալիս»․ Վահան Բաբայան
2315:00«Ստամբուլում ուկրաինական կարգավորումը չի քննարկվում»․ Պեսկով
5114:57Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում
7414:39«Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8914:06«Լենինի դեմքին ժպիտ էր եկել, որ Գյումրիում կրել է»․ Դավիթ Առուշանյան (տեսանյութ)
7814:00«Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»․ Տիգրան Դադունց (տեսանյութ)
8113:54