«Արցախցուն քաղաքական մսացու դարձնում եք հենց դուք»․ Գեղամ Ստեփանյանը՝ ՀՀ կառավարությանը
![]() ՀՀ կառավարությունից հրավիրել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ այսօր հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկելու նրանց պահանջները: Արցախիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ հանրայնորեն վերահաստատելու իրենց պահանջները։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերից հետո ՀՀ կառավարությունը վարում է Արցախի թեման փակելու քաղաքականություն։ «Մեր իրավունքները ոչ միայն սոցիալական իրավունքներ են, այլ նաև վերադարձի, գերիների տունդարձի, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության»,- նշեց Ստեփանյանը։ «Մեկը կա կառավարությունում, ասաց՝ ԼՂ ժողովրդին օգտագործում են՝ որպես քաղաքական մսացու։ Արցախցուն քաղաքական մսացու դարձնում եք հենց դուք, որ մեր ամեն իրավունքի համար պայքարը պիտակավորում ենք, կանխակալ վերաբերմունքով հրաժարվում եք միջազգայնորեն ստանձնած պարտավորություններից»,- ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը։ |
«Խնածախի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել»․ ՔԿ
1815:12Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին
7214:57«ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ արտահոսք է եղել․ Զելենսկին զայրացած է»․ The Financial Times
6314:49«Երբ կան ակնհայտ ձախողումներ, իշխանությունը սկսում է ավելի բարձր բղավել «իր ասֆալտի» մասին»․ Վահագն Սարոյան
5814:36«Նեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին հանդիպել Թրամփի հետ»․ #Axios
8514:25«ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին»․ Ռյուտե
8314:13